«Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի». ԲՀԿ

«Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի». ԲՀԿ

Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է: Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:

Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:

Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար», — նշված է ԲՀԿ հայտարարության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։