506 նոր դեպք․ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ

506 նոր դեպք․ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է  հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում  արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մասնագետները  հորդորում են հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.

✅ պատվաստվել COVID-19-ի դեմ,

✅ ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,

✅ կրել դիմակ,

✅ հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,

✅ խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,

✅ պահպանել սոցիալական հեռավորություն,

✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները:

‼️ Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:

❗️‼️ Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն  ստանալու համար:

Կիսվել սոցիալական ցանցերում