Քիմ Քարդաշյանն իր հայտնի ապրանքանիշը կբերի Հայաստան

Քիմ Քարդաշյանն իր հայտնի ապրանքանիշը կբերի Հայաստան

WCIT-ի շրջանակում սպասվում է Քիմ Քարդաշյանի  այցը  Հայաստան։ Բացի ՏՏ ոլորտի վերաբերյալ ելույթը, Քիմն ունի նաև այլ ծրագրեր։
«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կմեկնեմ Հայաստան: Հուսով եմ՝ իմ այցով կկարողանամ նպաստել տեղի առևտրային ոլորտի առաջընթացին, հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը՝ ներառյալ այնտեղ՝ Հայաստանում, SKIMS ապրանքանիշի արտադրությունը»,- Թվիթեր-ի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը։ Նշենք, որ Քիմը SKIMS ապրանքանիշը հիմնադրել է այս տարվա ամռան սկզբին: Այն թողարկում է մարմինը ձգող ներքնազգեստի հավաքածուներ։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով