Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ բեմահարթակ է դուրս եկել

Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի հնգամյա դուստրը՝ Նորթը, մանկուց մոտ է նորաձևության աշխարհին։ Հայտնի է, որ փոքրիկը կանոնավոր կերպով մոդելների դպրոցի պարապմունքների է հաճախում։
Նորթն առաջին անգամ բեմահարթակ է դուրս եկել։ Աղջիկը ելույթ էր ունենում LOL-surprise մանկական ցուցադրության շրջանակներում։ Նորթը հայտնվել է LOL-ի տիկնիկներից մեկի կերպարով. կարմիր կիսաշրջազգեստը, հյուսքն ու մուգ ակնոցը նրան շատ էին սազում։ Նորթի շրթունքներին կարմիր շրթներկ էր, որը նա ակնհայտորեն վերցրել էր իր աստղային մայրիկից։
Քիմը հետևում էր աղջկա առաջին բեմելին՝ առաջին շարքում նստած, և ձեռքից բաց չէր թողնում հեռախոսը։ Instagram-ում Քիմը ցուցադրության մի քանի լուսանկարներով է կիսվել։

Նյութի աղբյուրը՝ 1in.am:


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։