Ստախոսին հայտնաբերելու համար պետք է նայել նրա ոտքերին

1in.am: Ստախոսին հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա խոսքին, շարժումներին և տեսողական կոնտակտին։ Պարզվում է, սակայն, որ ավելի արտահայտիչ են այն ազդանշանները, որոնք մենք կառավարում ենք անգիտակցաբար, օրինակ՝ ոտքերի դիրքը՝ գրում է Focus-ը։

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ստախոսները արտահայտված շարժուձևեր ունեն, նրանք կարճ պատասխաններ են տալիս և չեն կարողանում նայել զրուցակցի աչքերին։ Հենց դա իմանալով՝ ստախոսները ամեն ինչ հակառակ են անում․ նրանք շարժումները նվազագույնի են հասցնում, երբեմն պահանջվածից երկար են նայում զրուցակցի աչքերին և մանրամասն պատասխաններ են տալիս։
Մնում է ուշադրություն դարձնել ենթագիտակցական շարժումներին։ Օրինակ՝ ստախոսի ոտնաթաթերը ուղղված են լինում այն կողմ, ուր ուզում է գնալ նա, դեպի ելքը։ Քրտնարտադրությունը և զարկերակի բաբախումների հաճախականությունը նույնպես չկառավարվող ազդանշաններ են։
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով