Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 238 հա տարածք

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 238 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծվել է շուրջ 238 հա տարածք, 93 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8300 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։