Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ.Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։

Թե վարչապետի արած ինչ արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։

Նյութի աղբյուրը՝ Tert.am:



Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։