ՌԴ-ում քահանան և օգնականը  դատապարտվել ավելի քան 50 տղայի նկատմամբ մանկապղծության համար

ՌԴ-ում քահանան և օգնականը  դատապարտվել ավելի քան 50 տղայի նկատմամբ մանկապղծության համար

ՌԴ Հեռավոր Արևելքում գտնվող Հրեական ինքնավար շրջանի դատարանը նախկին քահանա Յուրի Աբրամովին և նրա օգնական Սերգեյ Մոոսին մեղավոր է ճանաչել 53 անչափահաս տղաների նկատմամբ մանկապղծության գործով։ Աբրամովը ստացել է 18 տարի խիստ ռեժիմի գաղութում, Մոոսը՝ 12։

Ինչպես հայտնում է BBC-ն, գործով ամբաստանյալները մեղադրվում էին 53 անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնություն գործադրելու համար։ Նախկին քահանային մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 51 դրվագով, իսկ օգնականին՝ հինգ դրվագով, բացի այդ, ըստ հետաքննության, նրանք համատեղ երկու հանցագործություն են կատարել։ Ամբաստանյալները մասամբ ընդունել են իրենց մեղքը։

Յուրի Աբրամովը եղել է հրեական ինքնավար մարզի Օկտյաբրսկի շրջանի Ամուրզետ գյուղի Սուրբ Եղիա մարգարե եկեղեցու քահանան։ Երեխաների հետ աշխատել է 2007 թվականից։

Աբրամովը կալանավորվել էր 2019 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկը դիմել էր Քննչական կոմիտե՝ հոգևորականի նկատմամբ ստուգում անցկացնելու խնդրանքով։

Քահանայի տունը խուզարկվել է, և, ըստ իրավապահ մարմիններում քաջատեղյակ աղբյուրի, առգրավվել է «հոգևոր նպատակներից բավականին հեռու գտնվող առարկաների հավաքածու»։ Թե կոնկրետ ինչ է առգրավվել Աբրամովից, զրուցակիցը չի հստակեցրել։

Տուժած 53 տղաները հանցագործությունների ժամանակ եղել են 12-15 տարեկան: Դատարանը տուժողներին չի հարցաքննել, նրանց ցուցմունքները դատարանում ընթերցել է պետական մեղադրողը։ Գործով վկաներ չեն եղել, գործի նյութերից ու ապացույցներից, որոնք դատարանը քննել է, եղել են տեսագրություններ, լուսանկարներ:

Կիսվել սոցիալական ցանցերում