Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց

Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց

Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այժմ կարևոր է համատեղ օգնություն տրամադրել տարածաշրջանում, ռազմական գործողությունների գոտում տուժած մարդկանց: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը: Քանդված ենթակառուցվածքների վերականգնմամբ: Պատմության, կրոնի ու մշակույթի հուշարձանների պահպանությամբ», – հայտարարել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։