Պայթյուն՝ Հորդանանի ռազմապահեստներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Պայթյուն՝ Հորդանանի ռազմապահեստներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Պայթյուն է որոտացել Հորդանանի Էզ Զարկա քաղաքի արվարձանում գտնվող ռազմամթերքի պահեստում: Պայթյունի հետևանքով, որին հաջորդել է հրդեհը, մահացել է 2 մարդ, ևս 3-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտնում է Sky News Arabia-ն:

Հեռուստաալիքի ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ոչ բնակելի թաղամասում՝ Ալ  Գաբավի շրջանի ռազմամթերքի ապասարքավորված պահեստներից մեկում:

Հետաքննություն է սկսվել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով