Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

Հոր դաժան սպանության համար կասկածվող հայազգի երեք քույրերի՝ 17, 18, և 19 տարեկան Մարիա, Անգելինա և Կրիստինա Խաչատուրյանների հորական տատիկն ու հորաքույրերից մեկը հարցազրույց են տվել mk.ru-ին՝ կատարված ոճրագործության վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետը:

Հորաքույրը՝ Մարինա Խաչատուրյանը, պատմել է, որ եղբայրն այն «հրեշը» չէր, ինչպես որ նրան ներկայացնում են լրատվամիջոցներում:

«Նա սիրում էր դուստրերին ու ամեն ինչ անում էր նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու, աղջիկներին գոհացնելու համար: Նա բարեպաշտ էր ու որոշել են դուստրերի հետ Իսրայել տեղափոխվել, այնտեղ մշական բնակություն հաստատել: Սակայն աղջիկները դրան դեմ  էին. չէ՞ որ նրանց դուր էին գալիս մոսկովյան ազատ բարքերը, մինչդեռ Իսրայելում նրանք չէին կարողանա այդպես ապրել»,-նշել է կինը:

Տատը՝ Լիդան, նշել է, որ թոռները շատ խորամանկ էին:

«Նրանք մտերմացել էին հորաքույրերի հետ, ձևացնում էին, որ անպաշտպան են ու խոցելի, սակայն իրականում բոլորին տրամադրում էին հոր դեմ»,-ասել է նա:

Կինը նաև հերքել է թոռների պնդումներն առ այն, որ հայրն իրենց ծեծել է ու սեռական բնույթի ոտնձգություն կատարել նրանց նկատմամբ:

Իհրակե, ցասման պահին կարող էր հրել, բայց չէր ծեծի կամ խփի: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա դրա աղջիկների երևակայությունն է»,-ասել է կինը:

Մինչդեռ հորաքույրը նշել է, որ իրենց համոզմամբ՝ սպանությունը նախապես էր ծրագրվել:


«Դա դավադրություն էր, կասկած չկա: Նրանք այս սցենարը նախապատրաստում էին չորս տարի»,-ասել է Մարինա Խաչատուրյանը:


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։