Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ 101 քաղաքացի բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ 101 քաղաքացի բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր իրականացված ակցիայի ժամանակ Ոստիկանությունը բերման է  ենթարկել 101 քաղաքացու: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Թե բերման ենթարկվածներից քանի՞սն են ազատ արձակվել, Էդգար Ջանոյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ քաղաքացիները  տարբեր ժամերի են բերման ենթարկվել, 3 ժամվա ընթացքում արձանագրություններ են կազմվում  և ազատ են արձակվում, հնարավոր է արդեն ազատ են արձակվել:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։