«Նախազգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա»․Ալիևը՝ ՀՀ ԱԳ նախարարի՝ Արցախ կատարած այցի մասին

«Նախազգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա»․Ալիևը՝ ՀՀ ԱԳ նախարարի՝ Արցախ կատարած այցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին՝ նշելով, որ «ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թող չմոռանան պատերազմի մասին։ Այդ ուղևորություններին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա»,-հայտարարել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվելու են, ինչի՞ համար են նման սադրիչ այցերը։ Այդ պատճառով բոլոր ուղևորություններին պետք է վերջ դրվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չեն կարող Լեռնային Ղարաբաղ մեկնել առանց Ադրբեջանի թույլտվության»:

Նա սպառնացել է՝ նշելով, որ եթե նման ուղևորությունները կրկնվեն, ապա պատասխանը շատ կոշտ կլինի։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։