Մոսկովյան դատարանն ազատ է արձակել իրենց հոր սպանության մեջ կասկածվող Խաչատրյան քույրերից մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել մեկուսարանից ազատ արձակել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող քույրերից միջնեկին՝ Անգելինա Խաչատրյանին:

Դատավորը վճռել է բավարարել հետաքննության միջնորդությունը: Քննիչների խնդրանքով՝ գործընթացը փակ է եղել:

Գործով մեղադրյալին արգելվում է գիշերվա ժամերին հեռանալ բնակության վայրից, շփվել ինչ-որ մեկի հետ, բացի քննիչներից և հարազատներից: Քույրերին արգելվում է նաև շփվել միմյանց հետ:

Նրանց չի թույլատրվում օգտվել համացանցից և բջջային կապից: Արգելքը կգործի մինչև դեկտեմբերի 28-ը:

Դատարանը քննում է նաև մյուս երկու քույրերի մեկուսարանից ազատ արձակման միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նրանց հոր մարմինը հայտնաբերվել է հուլիսի 27-ին իրենց տան մուտքում:  


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։