Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները  Գյումրու Մեքենավարների փողոցում

Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Գյումրու Մեքենավարների փողոցում

Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին հիմնանորոգվելու է քաղաքի թվով 22 փողոց/փողոցի հատված:
Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից:
📌 Մեքենավարների փողոց՝ 5696 մ²

Կիսվել սոցիալական ցանցերում