Հրդեհ Գյումրի քաղաքում

Հրդեհ Գյումրի քաղաքում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պավլովի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պավլովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ) և ջրի բաքի ջերմամեկուսացնող հատվածի փայտյա կառուցատարրերը։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով