Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Օգոստոսի 1-ին, ժամը 18։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 18։44-ին: «MACK» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ա․) բեռնախցիկում (26 խմ) այրվել են աթոռներ և ստվարաթուղթ։

Կիսվել սոցիալական ցանցերում