Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 ռազմագերի

Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 ռազմագերի

Ռուստամ Մուրադովն անձամբ է բանակցել գերիների փոխանակման շուրջ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։

«Երկու շաբաթ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռ. Մ. Մուրադովը ինտենսիվ բանակցություններ է վարել հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ գերիների փոխանակման շուրջ` «բոլորը բոլորի համար» սկզբունքով: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ ադրբեջանական կողմին հանձնել է 12 մարդ, իսկ հայկական կողմին՝ 44 մարդ»,- հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։