Հայաստանի դիմումով հրավիրված ՀԱՊԿ նիստը ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով

Հայաստանի դիմումով հրավիրված ՀԱՊԿ նիստը ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է Հայաստանը, ներկա պահին գագաթնաժողով է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հարցով: Նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Խոսնակն ասել է, որ նիստին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսական գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ սամիթը անցկացվում է Երևանի դիմումի հիման վրա:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Կիսվել սոցիալական ցանցերում