«Կջարդենք բոլորի ատամները»․ Պուտինը՝ ՌԴ տարածքի նկատմամբ հնարավոր ոտնձգություններ իրականացնողներին

«Կջարդենք բոլորի ատամները»․ Պուտինը՝ ՌԴ տարածքի նկատմամբ հնարավոր ոտնձգություններ իրականացնողներին

Ռուսաստանը խստորեն կպատասխանի իր տարածքի նկատմամբ ոտնձգությունների փորձերին, «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։

«Բոլորը փորձում են կծել-տանել կամ ինչ-որ բան ճանկել մեզնից, բայց նրանք պետք է իմանան, որ մենք կջարդենք նրանց բոլորի ատամները, որպեսզի չկարողանան կծել, և դրա գրավականը զինված ուժերի զարգացումն է»,-հայտարարել է Պուտինը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի գնում տնտեսության ռազմականացման ճանապարհով։ Նա հիշեցրել է, որ այս տարի պաշտպանության համար հատկացվել է 42 մլրդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը, ինչպես նշել է նա, «գերազանցում են 770 միլիարդը»։

Կիսվել սոցիալական ցանցերում