Խոշոր հրդեհ Կապան քաղաքում. կա տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր հրդեհ Կապան քաղաքում. կա տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 13-ին, ժամը 10:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 12։20-ին: Մինաս Պապյան փողոցի թիվ 10ա հասցեում այրվել է երկու փայտե տնակ (25 քմ և 15 քմ):

Կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տնակներ: Քաղաքացի Ե․ Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Կիսվել սոցիալական ցանցերում