Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի»ԲԿ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի»ԲԿ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հայկ Գ., ծնված 1976 թ.) և «Scania» (վարորդ՝ Տամալ Գ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորը՝ Արտուշ Գ.-ն (ծնված 1978 թ.), ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը: 

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։