ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», — ասել է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից վերադարձել է ևս 825 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 39 հազար փախստականների անվտանգ վերադարձը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։