Լենինգրադի մարզում հայի են սպանել

Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քաղաքացու են սպանել։ Այս մասին հայտնում է Մոյկա78-ը։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը Ռախյա ավանի մերձակայքում։ 29 տարեկան հայի հետ վիճելուց հետո 45 տարեկան տեղացին կրակել է նրան ТОЗ-120 որսորդական հրացանից։

Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին և առգրավվել գրանցված զենքը։ Նշվում է, որ զենքի պահպանման արտոնագրի ժամկետը սպառվում է 2019 թվականի գարնանը։

Երիտասարդը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։