Երևան-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով։

Այս մասին այսօր հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը։

«Ինքնաթիռում ուղևորն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում։ Դեպքի վայր բժիշկների խումբ է ժամանել, ուղևորին հոսպիտալացրել են, ինքնաթիռը տվյալ պահին թռիչքի է պատրաստվում։ Բոլոր ծառայությունները օպերատիվ են գործել», — ասել է գործակալության զրուցակիցը։
Չվերթը պետք է ժամաներ Վնուկովո օդանավակայան մոսկովյան ժամով 16:55-ին, այն մոտ մեկ ժամ ուշ կժամանի, հայտնում է օդանավակայանի տեղեկատվական առցանց չվացուցակը։


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։