Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը դատի են տվել աղջիկների մորը՝ իրենց եղբորը հաղորդումների ժամանակ վարկաբեկելու համար. լրատվամիջոցներ

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը դատի են տվել աղջիկների մորը՝ իրենց եղբորը հաղորդումների ժամանակ վարկաբեկելու համար. լրատվամիջոցներ

Tert.am:Մոսկվայում 2018թ. հուլիսին երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը՝ Մարինեն ու Նաիրան, դատի են տվել երեք քույրերի մորը՝ Աուրելիա Դունդուկին, որը տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցի ժամանակ քննադատել է նախկին ամուսնու վարքագիծը, վարկաբեկել նրան: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ MASH թելեգրամյան ալիքին հղումով:
Նշվում է, որ կինը ելույթ է ունենում տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ և պատմում, թե ինչ դաժան հայր ու ամուսին է եղել Միխայիլը: Նա նաև սպանվածին «գազան ու բացարձակ չարիք» է անվանել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության փաստերը: 
Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն: 
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։