«Դոն Պիպոն» գրավի դիմաց ազատ արձակվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը, և
«Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը ազատվել է կալանքից։
«Դոն Պիպոյի» փաստաբան Գեղամ Հակոբյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Ասատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավը։
Հիշեցնենք՝ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։
«Դոն Պիպոն» կալանքի տակ էր հունիսի 19-ից։
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։