Դատախազը մանկապիղծին բացահատելու համար դստերն օգտագործել է որպես խայծ

Դատախազը մանկապիղծին բացահատելու համար դստերն օգտագործել է որպես խայծ

1in.am:ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում դատախազը որոշում է կայացրել օգտագործել իր անչափահաս դստերը որպես խայծ ՝ մանկապիղծին բացահայտելու համար՝ գրում է The Mercury News-ը:
Մոտ երկու ամիս առաջ մի աղջիկ բողոքել էր բժշկին այն մասին, որ տարեց տղամարդը հետապնդում է իրեն, երբ ինքը զբոսնում է շան հետ: Անհայտ անձը ոչ միայն մոտեցել էր նրան և փորձել զրույցի բռնվել, այլև միևնույն ժամանակ դիպել էր երեխայի կրծքին և հետույքին:
Բողոքի հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Դատախազին հաջողվել է փողոցում լուսանկարել մի տղամարդու, որը նման է եղել նկարագրված չարագործին: Տուժողը նկարներում ճանաչել է մանկապիղծին:
Մի քանի օր անց աղջկա մայրը փողոցում տեսել է կասկածյալին և հետևել է նրան: Կինը պարզել է, թե որտեղ է տղամարդը ապրում և այդ տվյալները հաղորդել է ոստիկանություն:
Դատախազը որոշել է մանկապիղծին ձերբակալել, ինչպես ասում են, «թեժ» գործի մեջ: Դա անելու համար նա որպես խայծ օգտագործել է իր 13-ամյա դստերը: Իրավապահը մի քանի անգամ երեխային տարել է այնտեղ, որտեղ կասկածյալն է եղել, և ինքը թաքնվել է: Դուստրն ու հայրը կապի մեջ են եղել բջջային հեռախոսների միջոցով․ աղջիկը փոքր ականջակալ ուներ:
Փորձերից մեկի ժամանակ մանկապիղծը մոտեցել է աղջկան: Նա գրկել է իր զոհին, բռնի կերպով նստեցրել նստարանին և փորձել համբուրել նրա շուրթերը: Այս ամենը դատախազը նկարահանել է և նյութերը հանձնել իրավապահներին:
Չարագործը ձերբակալվել է: Պարզվել է, որ 76-ամյա Ալի Մոհամմադ Լաջմիրին է, ով հայտարարել է, որը հայտարարել է, որ ոչինչ չի հիշում, քանի որ տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու համար:
Ինչ վերաբերում է ձեռներեց դատախազին, ապա նրա գործընկերները դատապարտել են նրա գործողությունները՝ համարելով, որ վտանգել է իր երեխայի կյանքը: Ներքին քննություն է իրականացվում դատախազի դեմ: Նրան ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։