Գյումրու քաղաքապետը հրաժարական կտա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է առաջիկայում հրաժարական ներկայացնել: Նրան այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ աշխատել, մանավանդ, երբ վարչապետն էլ առանձնապես ոգևորված չէ Բալասանյանին այդ պաշտոնին տեսնելու հարցում:

Հիմա Բալասանյանը վերջին ժամանակներս բավական պասիվացել է, նույնիսկ սկսել է գրեթե չշփվել իր թիմակիցների հետ: Սպասվում է՝ Բալասանյանը հրաժարա­կանը կներկայացնի սեպտեմբերից հետո, քանի որ սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է, ուստի քաղաքապետը «ձգելու է» մինչև այդ օրը:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին նա ասել էր, որ ինքը «նույն պահին» հրաժարա­կան կտա, եթե վարչապետը հորդորի: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանին, որն էլ փոխանցեց. «Աբսուրդի հասնող տեղեկություն է, նման բան չկա, ինքն աշխատում է, այսօր էլ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել»,- ասաց նա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։