Գյումրիի 50-ամյա բնակչի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել

Գյումրիի 50-ամյա բնակչի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել

Օգոստոսի 10-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների գործընկերների հետ, Գյումրիի Բաղրամյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին 50-ամյա մի տղամարդու։ Ոստիկանության Մուշի բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման բույսեր և մոտ 13 գրամ չորացված, մանրացված զանգված։
52-ամյա գյումրեցին ներկայացվել է քննչական ստորաբաժանում։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում