Ավարտվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Ավարտվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջներին համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թ. նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ:Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով