ԱՄՆ փոխնախագահ. «Թուրքիան չպետք է խաղա Թրամփի վճռականության հետ»

Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի պատճառով։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Թեմայի շուրջ նոր հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը՝ գրառում կատարելով Twitter-ի իր էջում.

«Թուրքիան չպետք է խաղա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վճռականության հետ։ Թուրքիայում կալանավորված հոգևորական Բրանսոնը հրաշալի մարդ է և նա պետք է օրինաբար ազատ արձակվի։ Թրամփը վճռական է տրամադրված ուրիշ երկրներում անօրեն կալանավորված ամերիկացիների տունդարձի հարցում։ Նախագահը և ես շարունակելու ենք վճռական լինել Բրանսոնի ազատ արձակման հարցում։ Յուրաքանչյուր ամերիկացի մեծ հավատքով պետք է աղոթի, որպեսզի Բրանսոնը և նրա կինը տուն վերադառնան»։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։