Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ. երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ. երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ

Ամանորի գիշերը տարբեր աստիճանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխա: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքի էջում կատարված գրառումից:

Նշված է, որ երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

Կիսվել սոցիալական ցանցերում