Ալիևը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում «դիկտատուրայի առաջացման» առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն է հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը,այս մասին  հաղորդում  է Yerevan.today-ը, հղում անելով Eadaily.com-ին։
Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումն է եղել։ Ալիևը նշել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելու առաջին օրերից հակասական հայտարարություններով է հանդես եկել կոնֆլիկտի կարգավորման հարցով, և այդ հայտարարությունները առնվազն զարմանք են առաջացնում»։
Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ընթացքում Ալիևը հորդորել է անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրավիճակի նկատմամբ` ուշադրություն հրավիրելով «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիկտատուրական ռեժիմ ձևավորելու մեջ»:
Զավեշտալի է, որ ՀՀ իշխանություններին դիկտատորական ռեժիմ ձևավորելու մեջ մեղադրում է մեկը, ում իշխանության տարիներին Ադրբեջանում պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական հետապնդումներ քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների, նկատմամբ, իսկ երկրում իսպառ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը:


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։