Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ. Ա. Հովհաննիսյան

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ  պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Սեփխանյանը կրակոցը ստացել է գյուղում, ինչից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Կատարվել է բժշկական միջամտություն, քաղաքացին իրեն լավ է զգում։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսով զրուցել է Սուրեն Սեփխանյանի հետ։

Այս մասին նա վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:

Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– գրում է վարչապետ Փաշինյանը։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։