Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս գյուղը

ՀՀ ԱԳՆ-ն Տավուշի կրակոցներին հետ կապված անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի։ Այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նրա խոսքով` առաջին հեթին այդ մասին տեղեկացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։

«Սա հերթական կոպիտ խախտումն է։ Ցավոք, դրանք պարբերական բնույթ են կրում։ Սա արդեն երկու տարի շարունակ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանք է», — ասաց Բալայանը։

Նրա խոսքով` Բաքուն հրաժարվում է սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել ու հրաժարվում է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բալայանը նշեց, որ դա միայն հայկական կողմի պահանջը չէ։ Այս մասին են խոսում են նաև Հայաստանի գործընկերները, ոչ միայն համանախագահները, այլև ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը։

«Միջազգային քաղաքականության մեջ ընդունված չէ պայմանավորվել մի բանի մասին ու չանել։ Սակայն Ադրբեջանն անում է դա ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում», — ասաց Բալայանը։

Նշենք, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է` ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Տավուշի 

մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։