Օգտատերերը կկարողանան Facebook-ում 3D–լուսանկարներ հրապարակել

Նկարներն ավելի կենդանի դարձնելու համար հարթակը թույլ է տալու փորձարկումներ անել դիմանկարի ռեժիմում։ Այս մասին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները,– գրում է Golos.ua կայքը։
Նկար ստեղծելու համար անհրաժեշտ կլինի սեղմել նոր հաղորդագրության վերևի աջ անկյունի մենյուի նշանը և ընտրել 3D-ֆոտոն, ինչից հետո դուք կանցնեք ձեր հեռախոսի մեջ դիմանկար–լուսանկարի ընտրությանը։ Ընտրելով նկարը՝ այն սովորական հրապարակում եք, ինչից հետո նկարը հայտնվում է ձեր ժապավենում։ Facebook–ը առաջարկում է օգտագործել տարբեր խորությամբ, հետին պլանում կոնտրաստային գույներով առարկաներով նկարներ։
Նոր գործառույթը հասանելի կդառնա մոտակա շաբաթների ընթացքում:

Նյութի աղբյուրը՝ 1in.am:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով