Տավուշի մարզում գյուղեր կամ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանին չի անցնում. Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզում գյուղեր կամ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանին չի անցնում. Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզում գյուղեր կամ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանին չի անցնում։ Տավուշի մարզպետարանը Facebook-ի պաշտոնական էջում հերքում է համացանցում շրջանառվող տեղեկությունները։

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մարզպետարանը տավուշցիներին կոչ է անում շրջանցել թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունն ու չտրվել սադրանքներին: 

«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Մարզպետարանից հորդորում են չտարածել ապատեղեկատվություն։ Զգուշացնում են` այդպիսով վտանգվում են սահմաններն ու սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով