Վարչապետը հենց հանրահավաքի ժամանակ ստորագրեց նախարարների և մարզպետների ազատման հրամանը

«Այս ԱԺ–ն մերժված է հայ ժողովրդի կողմից, որովհետև ժողովուրդը պետք է ունենա իրեն ներկայացնող խորհրդարան, որտեղ կլինեն իրենց ընտրյալները»։ Այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա փորձեց հավաքվածներին բացատրել, թե ինչու պետք է տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։


«Դա եղել է թավշյա հեղափոխության պայմաններից մեկը և դա արձանագրվել է կառավարության ծրագրում և այս ԱԺ–ի կողմից ընդունվել քվեարկությամբ։ Այնտեղ գրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է կայանան ընտրություններ։ Ես միշտ ասել եմ` կախված ներքաղաքական իրավիճակից դրանք կարող են տեղի ունենալ սեպտեմբերին, կարող են տեղի ունենալ մայիսին»,–ասաց Փաշինյանը։
Նա կրկին վերահաստատեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Վարչապետը հենց բողոքի ակցիայի հրապարակում ստորագրեց ՀՀ կառավարությունից ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչներին գործից ազատելու հրամանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ և աշխատել ՀՀ կառավարությունից, ինչի Փաշինյանը ողջունելով ընդունեց։
Հիշեցնենք` աշխատանքից ազատվեցին Արտակարգ իրավիճակների նախարարություն Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), Գյուղատնտեսության նախարարություն Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով