Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը  Ալիևի հայտարարությանը

Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը Ալիևի հայտարարությանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման որոշումները կարող են «բացառապես կամավոր» լինել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր՝ «մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ Հայաստանն ուզի թե չուզի»։ «Եթե Հայաստանը ցանկանա, այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ, ապա՝ ուժով կանենք»,- ասել էր Ալիևը:

ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած հայտարարությունների իրագործումը կարող է բացառապես կամավոր լինել՝ դիվանագիտական համաձայնությամբ: Դրան հակասող ցանկացած հայտարարություն չի կարող ընկալվել որպես այլընտրանք»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Կիսվել սոցիալական ցանցերում