ՌԴ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է թալիբների հետ

ՌԴ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է թալիբների հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում հանդիպում է ունեցել թալիբների պատվիրակության հետ (շարժումը ՌԴ-ում համարվում է ահաբեկչական և արգելված է)։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լավրովը աֆղանական կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է Աֆղանստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանությունը և կոչ է արել կատարել այն խոստումները, որ երկրի տարածքը չի օգտագործվի երրորդ երկրների կողմից։
«Ժողովրդական զանգվածների աջակցությունը կապված է գրագետ սոցիալական քաղաքականության, քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների պահպանման հետ: Մենք այդ մասին մանրամասն խոսել ենք թալիբների շարժման պատվիրակության հետ՝ հանդիպումը բացելուց առաջ»,-ասել Է Լավրովը մոսկովյան ձևաչափի նիստի մեկնարկին։
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Աֆղանստանում իշխանափոխությունը կատարված փաստ է, Մոսկվան արձանագրում է երկիրը կայունացնելու թալիբների ջանքերը, բայց կոչ է անում կառավարություն ձևավորել Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:
Մոսկվայում ընթանում է Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափի երրորդ նիստը։ Ռուսաստանը ներկայացնում է Սերգեյ Լավրովը, Աֆղանստանը՝ ժամանակավոր փոխվարչապետ Հանաֆիի գլխավորած պատվիրակությունը:
Կիսվել սոցիալական ցանցերում