Ջրատարում հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դի

Ջրատարում հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դի

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի  Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա (հավանաբար ընկել է տանը հարակից ջրանցքը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել Արամ Թ.-ի (ծնված 2018 թ.) դին:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 20 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և քաղաքացիներ:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով