Պարզվել է սրտի աշխատանքի հանկարծակի կանգի պատճառը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են մարզվելիս սրտի աշխատանքի կտրուկ կանգի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դա պայմանավորված է մինչծծնդյան բջջային անոմալիայով՝գրում է Medical Xpress-ը։
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ որոշ մարդկանց մոտ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա է առաջանում, որը հանգեցնում է սրտի աշխատանքի անսպասելի կանգի։ Այդ հիվանդությունը ժառանգական է համարվում և պատահում է 500 մարդուց մեկի մոտ։ Անոմալիան արտահայտվում է սրտի աջ և ձախ փորոքների պատերի հաստացմամբ և հաճախ է հանգեցնում երիտասարդ մարզիկների մահվան։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով