Հիվանդ երիկամներով մարդիկ պետք է սուրճ խմեն․ գիտնականներ

Սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը երիկամների խրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց շրջանում։
Պորտուգալացի գիտնականների այս եզրահանգումը հրապարակվել է Nephrology Dialysis Transplantation պարբերականում։
Գիտնականներն ուսումնասիրել են 1999-2011-ն ընկած հետազոտությունների արդյունքները, որոնց 4863 մարդ է մասնակցել։ Բոլորը տառապել են երիկամային անբավարարվածությամբ։
Պարզվել է, որ նրանք, որոնք կոֆեինի բարձր չափաբաժիններ են ստացել, 22 տոկոսով նվազեցրել են վաղաժամ մահվան հավանականությունը՝ ի տարբերություն նրանց, որոնք օրական 28․2 միլիգրամից պակաս սուրճ են օգտագործել։
Մասնակիցների շրջանում, որոնք օրական 103 միլիգրամ կոֆեին են ստացել, մահվան հավանականությունը նվազել է 26 տոկոսով։
Նյութի աղբյուրը՝ 1in.am:
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով