Հարուցվել է քրեական գործ՝  մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ․ ՔԿ

Հարուցվել է քրեական գործ՝ մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ․ ՔԿ

Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով