Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել․ ՊՆ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել․ ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Կիսվել սոցիալական ցանցերում