Երեխաների համար վտանգավոր «Մոմո» խաղի զանգերն արդեն հայալեզու են

 ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ երեխաներին ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի տարածմանը:

«Երեխաները ստանում են զանգեր, և ըստ այդ զանգերի՝ նրանք պետք է կատարեն որոշակի գործողություններ. խաղացողին տրվում են մի քանի կոնկրետ առաջադրանքներ՝ սկսած սարսափ-ֆիլմեր նայելուց մինչև ինքնասպանություն: Նրանք, ովքեր վախենում են և ցանկանում են լքել խաղը, սպառնալիքներ են ստանում, ասենք, ծնողներին սպանելու մասին»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ փորձագետները այս խաղերի նպատակների վերաբերյալ հստակ ձևակերպումներ չեն տվել:

Պատգամավորի խոսքով՝ այս խաղի տարածմանն անդրադարձել են նաև միջազգային ԶԼՄ-ները, և փոխվել է խաղի աշխարհագրությունը. ««Մոմո» խաղի զանգերը արդեն լինում են հայալեզու»:

Պատգամավորը հրավիրեց ոստիկանության ուշադրությունը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով