Բաքվում իրանական դեսպանատան դեմ հարձակում է իրականացվել․ Իրանը պաշտոնական բողոք է հայտնել

Բաքվում իրանական դեսպանատան դեմ հարձակում է իրականացվել․ Իրանը պաշտոնական բողոք է հայտնել

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին պաշտոնական բողոք է հայտնել Բաքվում իրանական դեսպանատան դեմ իրականացված հարձակման պատճառով:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, Մուսավին հայտարարել է, որ Իրանը լրջորեն հետևելու է հինգշաբթի գիշեր դեսպանության դեմ իրականացված հարձակման դեպքի հետաքննությանը, քանի դեռ հանգամանքները չեն պարզվել:

Իրանի կողմից հնչած պաշտոնական բոլողի ֆոնին՝ Ադրբեջանի դիվանագիտական քաղաքականության և ներքին գործերի նախարարը հայտնել է, որ իրենք կատարվածի առնչությամբ «ձարբակալել և հարցաքննել են 4 անձի»:

Կիսվել սոցիալական ցանցերում