Արցախցի խորհրդարանականները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին

Արցախցի խորհրդարանականները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը, ովքեր աշխատանքային այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դավիթ Մելքումյանը:

Արցախի ԱԺ  պատգամավորները ռուս գործընկերոջ հետ քննարկել են  Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակի, հումանիտար և անվտանգային մարտահրավերները: «Հանդիպմանը կարևորել ենք Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ոչ միայն անվտանգության, այլ նաև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտները»,-մանրամասնեց Մելքումյանը:

Կիսվել սոցիալական ցանցերում